Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արեւմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով:
Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն եւ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից մինչեւ դեկտեմբերի 4-ի աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:





























