Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեկտեմբերի 2-5-ը պաշտոնական այցով մեկնել է Աշխաբադ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Թուրքմենստանի առողջապահության եւ բժշկական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված նախարարական համաժողովին:

Ոչ վարակիչ հիվանդությունները բնակչության հաշմանդամության եւ մահացության բարձր ցուցանիշների հիմնական պատճառն են եւ սոցիալ-տնտեսական զգալի հետեւանքներ ունեն: Համաժողովում կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային եւ եվրոպական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում արձանագրված հաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաեւ կորոշվեն հետագա համատեղ քայլերը` հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանի երկրներում առկա քաղաքական տարաբնույթ պայմանները:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ եւ եվրոպական գործողությունների ծրագրի իրականացման մասին Աշխաբադյան հռչակագրի ընդունումը: