Բոսթոնի միգրացիոն դատարանը նախագահ Բարաք Օբամայի հորեղբորը թույլ է տվել մնալ երկրում, թեեւ նա ԱՄՆ-ում ապօրինի ապրել է 20 տարուց ավելի:

Դատավորը վկայակոչել է դաշնային օրենքը, ըստ որի` կեցություն իրավունք կարող են ստանալ մինչեւ 1972թ. ԱՄՆ ժամանած մարդիկ: Դատարանում ելույթ ունենալով` Օնիանգո Օբաման հայտարարել է, որ երկրում ապրել է 50 տարի, պարտաճանաչ վճարել հարկերը եւ ոստիկանության կողմից ձերբակալվել է միայն մեկ անգամ:  Խոսքի ավարտին` նա վերջին փաստարկն է բերել. «Ես զարմիկ ունեմ: Բարաք Օբաման: Նա ԱՄՆ-ի նախագահն է»:

69-ամյա քենիացի Օնիանգո Օբաման ԱՄՆ է եկել 1963թ.: Երիտասարդ աֆրիկացին սովորում էր Քեմբրիջում, իսկ մինչեւ 1970թ. վերջը  պարտավոր էր լքել ԱՄՆ-ն, սակայն այդպես չէր վարվել, հայտնում է KM.RU-ն:

Այդ օրվանից նախագահի հորեղբայրը երկրում ապրել է ապօրինի եւ խնդիրներ չի ունեցել, մինչեւ որ 2011թ.  վթարի է ենթարկվել Բոսթոնի արվարձանում: Օբաման մեքենան վարել էր հարբած վիճակում: Այն ժամանակ էլ սկսվել էր նրա արտասքման գործընթացը: 

Նախագահ Բարաք Օբաման, իմանալով, որ իր ազգականը հարբած վիճակում վթարի է ենթարկվել, շտապել էր հերքել վերջինիս հետ ազգակցական կապ ունենալը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ  նախագահն իր հորեղբորը երբեք չի տեսել: Օնիանգո Օբաման էլ իր հերթին հիշեցրել էր, որ ԱՄՆ-ի ապագա նախագահը 1980-ականների վերջին իր հետ էր ապրում, երբ ուսանում էր Հարվարդի համալսարանում: