Թուրքիայում մեծ խնդիր է գիրք կարդացողների թվաքանակը։ Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Radikal» թերթը, հայտարարել է Թուրքիայի Անկախ կրթական արհմիության նախագահ Գյուրքան Ավջըն:

Նշվում է, որ 2009 թվականի դրությամբ Թուրքիայում կա 1152 գրադարան, այն դեպքում, երբ Գերմանիայում այդ թիվը հասնում է 10.531-ի, Անգլիայում` 4620-ի, իսկ Իսպանիայում` 5209-ի

Թուրքիայի գրադարաներում ընդհանուր առմամբ կա 13 միլիոն գիրք, Գերմանիայի գրադարաններում՝ 104 միլիոն, Բուլղարիայի գրադարաններում՝ 46 միլիոն, Ռուսաստանի գրադարաններում՝ 739 միլիոն գիրք։

Մխիթարական չէ վիճակը նաեւ գրադարաններից օգտվողների վիճակագրությունը: Ըստ այդմ, Թուրքիայի գրադարաններում գրանցված օգտվողների քանակը կազմում է 493 հազար, այն դեպքում, երբ Իրանում այն կազմում է 7 միլիոն, Ֆրանսիայում՝ 16 միլիոն, Անգլիայում՝35 միլիոն։

Թուրքիան գիրք կարդալու առումով ետ է մնում անգամ աֆրիկյան մի շարք երկրներից։

Նշենք, որ եթե Ճապոնիայում գիրք է կարդում բնակչության 14 տոկոսը, ԱՄՆ-ում՝ 12 տոկոսը, Անգլիայում եւ Ֆրանսիայում` 21 տոկոսը։ Մինչդեռ Թուրքիայում հազար հոգուց միայն մեկն է գիրք կարդում։ Մի ճապոնացին տարվա մեջ կարդում է միջինը 25 գիրք, ֆրանսիացին` 7 գիրք, իսկ թուրքը` 10 տարվա մեջ մի գիրք է կարդում։ Սա, իհարկե, միջին հաշվով։