Հայաստանում 2010թ. ապրիլի 1-ից մինչեւ 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է գողության 34 դեպք:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գողություններից բացահայտվել 16-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության երեք դեպք:
Ապրիլի 1-ից մինչեւ 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 3 դեպք, բացահայտվել՝ 2-ը:




























