Դուբայում կայացել է շախմատային մրցաշարի 2-րդ տուրը, որին մասնակցում են նաեւ հայ շախմատիստները: Հերթական տուրում մեր գրոսմայստերները հաջող են հանդես եկել: Նրանք հաղթաանակ են տարել չորս տախտակների վրա, եւ միայն Տիգրան Պետրոսյանն է պարտություն կրել:

Հարկ է նշել Գեւորգ Հարությունյանի հաղթանակը ադրբեջանցի շախմատիստ Նուրլան Մամադ Օղլի Շաբանովի նկատմամբ:

2-րդ տուրից հետո ամենաբարձր տեղը հայ շախմատիստներից Հրանտ Մելքումյանինն է, ով 2 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

Գեւորգ Հարությունյան-Նուրլան Շաբանով 1:0

Հրանտ Մելքումյան-Վլադիմիր Գրաբինսկի 1:0

Տիգրան Քոթանջյան-Ֆարհադ Մոհանադ 1:0

Գաբրիել Սարգսյան-Ամնա Նոուման 1:0

Տիգրան Պետրոսյան-Շարբաֆ Մոհսեն 0:1