WBA/WBC վարկածներով առաջին գերթեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը օրերս հայտարարել է, թե կհաղթի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրին, եթե իրենց միջեւ մենամարտը կայանա:
«Ես ամբողջ ժամանակ մտածում եմ Դոնեյրի մասին, քանի որ պարտվել եմ նրան եւ այժմ ցանկանում եմ ռեւանշ վերցնել: Եթե մարտը կայանա, ես նրան ջարդուփշուր կանեմ, ինչի մասին նա հրաշալի գիտի: ես չափից դուրս ուժեղ եմ նրա համար: Նա հանդիսանում է այն, ինչ կա՝ իմ շնորհիվ»,- Դարչինյանի խոսքերն է մեջբերել Boxing Monthly-ն:




























