Հայաստանի կառավարությունը ապրիլի 8-ին կայացած նիստում որոշում է կայացրել 15 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի հոկեյի ֆեդերացիային՝ ապրիլի 14-18-ը Երեւանում տափօղակով հոկեյի աշխարհի մեծահասակների երրորդ դիվիզիոնի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարը կնպաստի Հայաստանում այս մարզաձեւի զարգացմանը, մարզիկների վարպետության բարձրացմանը։

Մրցումների արդյունքում կձեւավորվի տափօղակով հոկեյի ՀՀ ազգային հավաքականի վերջնական կազմը՝ 2014թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի որակավորման մրցաշարին մասնակցելու համար։