Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, գիշերը ժամը 04:10-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ 21-ամյա Ա. Խ.-ն եւ ուղեւոր Ա. Թ.-ն: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալագյազ - Արթիկ 6-րդ կմ-ում՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Օպել վեկտրա» մակնիշի 34 ԼՍ 984 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հայտնվել դաշտային հատվածում եւ կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան: