Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը WBC վարկածով աշխարհի չեմպիոն Կարլ Ֆրոչի հետ ռինգում կհանդիպի օգոստոսի 21-ին։ Սա «Super-Six» մրցաշարի շրջանակներում երրորդ մարտը կլինի ինչպես մեր հայրենակցի, այնպես էլ անգլիացի բռնցքամարտիկի համար։
Ինչպես հայտնում է գերմանական Bild թերթը, Աբրահամն ասել է. «Ես կցանկանայի մենամարտը կրկին Բեռլինում անցկացնել։ О2 արենայում ես հաջող եմ հանդես գալիս, քանի որ ինձ տանն եմ զգում»։
Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչները դեռեւս չեն որոշել, թե այդ մենամարտը որտեղ կանցկացվի։




























