Ապրիլի 17-ից 26-ը Հայաստանի հավաքականը կմասնակցի մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Անգլիայի Բիրմինհեմ քաղաքում, հայտնում է sportinfo.am-ը։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն Հարություն Մարդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Վարդանյանը։ Գլխավոր մարզիչը Պավել Քարտաշյանն է, պատվիրակության ղեկավարը՝ Արմեն Ջանիբեկյանը։ Հայտնի է, որ պատվիրակության կազմում են նաեւ դատավորներ Հակոբ Սերոբյանը եւ Սոս Սարգսյանը։