Հայաստանի 19 տարեկանների հավաքականը երկու խաղ է անցկացնելու Իրանի հավաքականի հետ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Իրանի թիմը Հայաստան կժամանի մայիսի 5-ին: Խաղերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին:

Նշենք, որ չնայած հանդիպումներն ընկերական են լինելու, մեր թիմի համար կարեւոր է հաջող ելույթ ունենալ, առաջին հերթին՝ հոգեբանական տեսանկյունից: