Ոստիկանները կարողացել են վնասազերծել ու ձերբակալել այն մարդուն, որը սպառնացել էր պայթեցնել Նոր Հարավային Ուելս ավստրալական նահանգի խորհրդարանի շենքը, որը Սիդնեյի կենտրոնում է:

Դրանից մոտ երկու ժամ առաջ խորհրդարանի շենքին է մոտեցել սպիտակ «Քրայսլեր», որը մոտակայքով անցնող մարդկանց տեղեկացրել է, որ մեքենայում պայթուցիկ սարք կա, իսկ ինքը նստած է բենզինով տարայի վրա ու պատրաստ է այրել իրեն: Նա պահանջել է, որպեսզի շենքից դուրս գա նահանգի կառավարության ղեկավար Բարրի Օ՛Ֆարրելը, սակայն նրա պահանջների էությությունը հասկանալի չէ:

Նա մեքենայից դուրս չի եկել եւ մոտ է թողել միայն մի ոստիկանը, որը մեկ ժամից ավել տեւաց բանակցությւոններից հետո կարողացել է վայրկենապես գրոհել ու դուրս բերել նրան այնտեղից: Տղամարդուն ձերբակալել են: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: