2010 թ. ապրիլի 13-19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը: Այս առնչությամբ՝ ՀՀ սամբոյի ֆեդերացիան հայտնել է, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 18 մարզիկներ։
Հունաստան կմեկնեն նաեւ գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչներ Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը եւ մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:




























