Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին նոր պայմանագրի վավերացումը ԱՄՆ Կոնգրեսում բավական դժվար ընթացք կունենա։ Այս մասին ասվում է Արիզոնայի հանրապետական սենատորներ Ջոն Մըքքեյնի եւ Ջոն Քայլի ապրիլի 8-ի համատեղ հայտարարության մեջ։

Պայմանագրի վավերացումը, ինչպես նշվում է, անհնար է առանց ԱՄՆ միջուկային զինանոցի լիարժեք արդիականացման։ Վավերացման գործընթացը կդժվարանա փաստաթղթում ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի մասին բազմակի հիշեցումների պատճառով։

«Որոշ հղումներ կարող են սահմանափակել ԱՄՆ գործողությունների ազատությունը»,- հայտարարել են Մըքքեյնը եւ Քայլը։

Նրանց խոսքով, դրությունը, դա թույլ կտա Ռուսաստանին՝ միակողմանիորեն դուրս գալ պայմանագրից, եւ պոտենցիալ կերպով սահմանափակում է սեփական հակահրթիռային պաշտպանությունը զարգացնելու ԱՄՆ քայլերը, հայտնում է Regions.ru-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին նոր պայմանագիրը ստորագրել են ապրիլի 8-ին Պրահայում։