Հայաստանի կառավարությունը որոշել է վաճառել Հայաստանի գազատրանսպորտային ակտիվները՝ առանց այդ մասին որեւէ մեկի տեղեկացնելու: Այս մասին այսօրվա արտահերթ խորհրդարանական նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ իշխող մեծամասնությունը պատրաստվում է կողմ քվեարկել համաձայնագրին, չնայած որ տեղյակ չէ Ռուսաստանի հետ համաձայնագրի մանրամասներից:
Նա ընդգծել է, որ 2008-ից սկսած՝ գազի գինը թանկացել է հինգ անգամ: 2008-ին գազի գինը բարձրացել է երեք անգամ, սակայն հասարակությանն այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել: Իսկ կառավարությունը ոչ միա անգամ չի հայտարարել, որ պարտքը փակելու դիմաց պատրաստվում է վաճառել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի քսան տոկոսը: «Սակայն նման պարտք չէր կարող լինել: Ինչպե՞ս է ձեւավորվում սակագինը: Ռուսաստանում գազի միջին սակագինը 122 դոլար է: Մեր սահմանին այն կազմում է 189 դոլար: Եթե 500 հազար կիլոմետր անցնելուց հետո գազն արժե 189 դոլար, ապա ինչո՞ւ է հիսուն կիլոմետր հետո այն կազմում 210 դոլար: Այդ գնագոյացումը ոչ մի կերպ չես հիմնավորի»,-հայտարարել է Մանուկյանը:




























