«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Արարատի մարզպետարանում մարզխորհրդի նիստ էր։ «ՉԻ» տեղեկությունենրով՝ մինչ մարզպետը տարեվերջյան հաշվետվություն էր ներկայացնում՝ նշելով, որ հաջորդ տարի պետք է հնարավորինս խուսափեն թերություններից ու բացթողումներից, մարզի Հնաբերդ գյուղի դպրոցի աշակերտներն ու մի խումբ ուսուցիչներ «ներխուժել» էին մարզպետարանի շենք՝ փորձելով իրենց բողոքը հասանելի դարձնել մարզետին։ Պարզվում է՝ Հնաբերդ գյուղի դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն մեկ ուրիշի՝ Այգեստան գյուղից, նշանակել են տնօրենի պաշտոնակատար։ Մանկավարժների ու աշակերտների խումբը պահանջում էր, որպեսզի արդեն նախկին տնօրենին վերականգնեն իր պաշտոնում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























