35-ամյա Դմիտրի Կանարիկովը որդուն կնոջը չտալու համար դեկտեմբերի 22-ին ընթրիքից հետո որոշել է սպանել երեխային եւ ինքնասպան լինել, հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով NYDailyNews-ը:

Հաղորդվում է, որ ամուսնալուծությունից հետո ծնողները չեն կարողացել համաձայնության գալ երեխայի խնամակալության հարցում: Այն օրը, երբ ուկրաինացին պետք է որդուն մորը հանձներ, վճռել է սպանել երեխային եւ ինքնասպան լինել: Կանարիկովը բարձրացել է Մանհեթենի 52 հարկանի շենքի տանիք եւ որդուն ցած նետել, որից հետո ինքն է նետվել:

Երեխային հայտնաբերել են հարեւանությամբ գտնվող քոլեջի տանիքին: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են, որ երեխան դեռ ողջ է, սակայն նա մահացել էր մի քանի րոպե անց` St. Luke’s-Roosevelt հիվանդանոցում: Տղամարդն ընկել է մեկ այլ շենքի տանիքին: Հարվածից նա տեղում մահացել է: