ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքի օդանավակայանում British Airways ավիաընկերութան օդանավը թեւով բախվել է շենքին: Օդանավում եղել է 182 ուղեւոր: Այս մասին հայտնում է ավիաընկերությունը` Twitter- իր միկրոբլոգում: Հաղորդվում է, որ վնասվել է Boeing 747-ի թեւը:
«Մեր օդանավերից մեկը վնասվել է Յոհաննեսբուրգի օդանավակայանում: Բոլոր 182 ուղեւորները բարեհաջող լքել են օդանավը», - ասվում է ավիաընկերության` Twitter-ի հաղորդագրության մեջ:
Ներկայումս տուժածների եւ օդանավի վիճակի մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան:





























