Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հետմահու ներում է շնորհել հռչակավոր  մաթեմատիկոս Ալան Թյուրինգին: Գիտնականը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնազերծել էր  գերմանական նավատորմի կողմից օգտագործվող «Էնիգմա» գաղտնագիրը:

Գաղտնազերծողի անունը հայտնի էր դարձել միայն 1974թ., երբ Թյուրինգի եւ նրա խմբի գիտնականների վրայից հանվել էր գաղտնիության քողը: 

1952թ. Թյուրինգին մեղադրել էին նույնասեռականության մեջ, քանի որ այն ժամանակ դա համարվում էր քրեական հանցագործություն: Գիտնականին առաջարկել էին ընտրություն կատարել բանտարկության եւ հորմոնային թերապիայի  միջեւ: Գիտնականը վերջինն էր ընտրել: 1954թ. Թյուրինգը մահացել էր ցիանիդով թունավորված խնձոր ուտելու հետեւանքով: Համարվում է, որ գիտնականն ինքնասպան է եղել: 
Մեծ Բրիտանիայում նույնասեռականությունը քրեական հանցագործությունների ցանկից հանվել էր 1967թ.:

«Թյուրինգի դատավճիռը մենք  համարում ենք անարդար: Թագուհու ներումը հարգանքի տուրք է այդ հռչակավոր մարդու հիշատակին», — հայտարարել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը:

Ներման մասին լուրը մեկնաբանել է նաեւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Google-ը նշում է Թյուրինգի` արհեստական բանականության տեսության հիմնադրի եւ հոմոֆոբիայի զոհի 100-ամյակը