Եգիպտոսի Էլ Մանսուր քաղաքի ոստիկանության մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվել է ութ եւ վիրավորվել 90 մարդ:
Հաղորդվում է, որ ոստիկանության շենքի մոտ պայթել էր նաեւ ականապատ մի մեքենա եւ ինքնաշեն ռումբ, որի հետեւանքով փլվել էր հինգհարկանի շենքի ճակատային հատվածի մի մասը, լուրջ վնաս էր հասցվել հարակից շենքերին, փլատակների տակ էին մնացել տասնյակ մեքենաներ:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել բժիշկները եւ փրկարարները:
Ըստ եղած տեղեկության` ծանր վիրավորվել է Էլ Մանսուրի ոստիկանապետը, իսկ գրասենյակի ղեկավարը զոհվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քաղաքի հիվանդանոցների բժիշկները բնակիչներին կոչ են անում արյուն հանձնել` մեծ թվով տուժածների պատճառով, որոնց մեծամասնոթյունը ծայրահեղ վիճակում է: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Սա Կահիրեից 120 կմ հյուսիս գտնվող Դաքահլիա նահանգի վարչական կենտրոն Էլ Մանսուրի ոստիկանության վարչության վրա առաջին հարձակումը չէ: Հուլիսի 24-ին անհայտ անձինք ինքնաշեն ռումբ էին պայթեցրել, որի հետեւանքով տուժել էր 12 մարդ:





























