Հայ ծանրամարտիկ Գեւորգ Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն` 85 կգ քաշային կարգում: Նա երկամարտի արդյունքներով գլխավերեւում պահել է 369 կգ: Երկրորդ տեղը գրավել է մեկ այլ հայ մարզիկ՝ Արա Խաչատրյանը, իսկ երրորդ տեղում Բելառուսը ներկայացնող Նիկոլայ Նովիկովն է եղել: