Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի Օքսանա Սլիվենկոն նվաճել է ոսկե մեդալը Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նա դարձել է եվրոպական առաջնության եռակի չեմպիոնուհի:

69 կմ քաշային կարգում հանդես եկող Սլիվենկոն երկամարտի արդյունքում բարձրացրել է 262 կգ:

Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանին բաժին է հասել «արծաթը»: Նա միայն փոքր-ինչ զիջել է Սլիվենկոյին՝ բարձրացնելով 260 կգ: Ինչպես պարգեւատրման արարողությունից հետո հայտնել է ռուսաստանցին, ինքը լուրջ մրցակցություն սպասել է միայն Հայաստանի ներկայացուցչից:

Երրորդ տեղը զբաղեցրել է Շեմշաթ Տուլյաեվան (244 կգ), որ ներկայացնում է Բելառուսը: