Թաիլանդում դեկտեմբերի լույս 27-ի գիշերը ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 29 մարդ, հայտնում են միջազգային լրատվամիջոցները` վկայակոչելով  տեղի ոստիկանությանը:

Վթարը տեղի է ունեցել Թաիլանդի հյուսիս-արեւելքում: 40 ուղեւորներով ավտոբուսը ընկել է Փհեթչաբուն նահանգի էստակադայից:

Ըստ նախնական տեղեկության` ավտոբուսում արտասահմանցիներ չեն եղել: Վթարի պատճառը կարող էր լինել վարորդի անվարժությունը: