Սանտա Կլաուսի հագուստով մի խումբ զինված անձինք Ալբանիայում եւ Կոսովոյում ոսկերչական խանութներ են թալանում:
Հաղորդվում է, որ առաջին կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Զինված չորս տղամարդիկ՝ Սանտա Կլաուսի  հագուստով, ներխուժել են առեւտրի կենտրոնի ոսկերչական խանութ, եւ, սպառնալով վաճառողին, իրենց պարկերն են լցրել թանկարժեք զարդերը:  Ավելի ուշ ոստիկանությունը առեւտրի կենտրոնի մոտ գտնվող աղբարկղում հայտնաբերել է երկու ինքնաձիգ, ենթադրվում է, որ կողոպտիչերն ազատվել էին դրանցից, հայտնում է The Associated Press-ը:

Հաջորդ  կողոպուտը կատարվել է դեկտեմբերի 26-ին` Կոսովոյի Պրիզրեն քաղաքում: Երեք Սանտա Կլաուսների հարձակումից  տուժել է երկու գնորդ:

Երկու երկրների ոստիկանությունը պարզում է  հանցագործությունների միջեւ եղած կապը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ում, որտեղ մուգ ակնոցներով Սանտա Կլաուսը Ֆլորիդայում բանկ էր կողոպտել:

Սանտա Կլաուսը բանկը կողոպտել է տուփի միջոցով