Վրացական կողմն այսօր ականանետային կրակ է բացել Հարավային Օսիայի դիոտրդական կետի վրա: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը հայտարարել է, թե առավոտյան՝ ժամը 9։25-ի սահմաններում վրացական Դիցի գյուղի կողմից ականանետից երկու կրակոց է արձակվել Էրեդվի գյուղի մերձակայքում գտնվող դիտակետի ուղղությամբ:

Վրացական կողմը որեւէ կերպ չի մեկնաբանում կատարվածը:

Ի դեպ, սա վերջին օրերի առաջին նման միջադեպը չէ: Հուլիսի 30-ի գիշերը վրացական Նիկոզի գյուղի կողմից գնդակոծման էր ենթարկվել Ցխինվալը: Կրակի գոտւմ էին հայտնվել քաղաքի հարավային ծայրամասերի բնակելի տները, եւ միայն երջանիկ պատահականությամբ որեւէ մեկը չէր տուժել:

Հարավային Օսիայի արտգործնախարար Մուրատ Ջիոեւն «Ինտերֆաքսին» հայտնել է, թե "Վրաստանը դասեր չի քաղել անցած տարվա դեպքերից եւ ավելացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Օսիայի սահմաններում: