Հայաստանում Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին ծանր հանցագործությունների դեպքեր չեն գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ամանորին հանրապետությունում հանգիստ վիճակ է եղել։

Նշենք, որ դեկտեմբերի 31-ից Հայաստանում տոնել եւ շարունակում են տոնել Ամանորը: Հունվարի 6-ին մեր համերկրացիները կտոնեն Սուրբ ծնունդը, իսկ աշխատանքային շաբաթը սկսվելու է հունվարի 8-ից։