Փրկարար ծառայությունը հունվարի 2-ին, ժամը 22.12-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 67 շենքի բնակիչներից մեկը սպառնում է ինքնասպան լինել` բաց թողնելով բնակարանի գազը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ոստիկանության աշխատակիցների հետ կանխել 90-ամյա Ն. Հ.-ի ինքնասպանության փորձը: