Բելառուսում  փետրվարին առաջին անգամ «Տոր Մ2» համալիրի կիրառմամբ զորավարժություններ կանցկացվեն: Այս մասին հունվարի 4-ին լրագրողներին հայտնել է Բելառուսի Հանրապետության ռազմաօդային եւ ՀՕՊ  զորքերի Արեւմտյան օպերատիվ-մարտավարական զորքերի հրամանատար Անդրեյ Գուրցեւիչը, հաղորդում է Բելառուսի պետական հեռագրային գործակալությունը:

Բելառուսցի զինվորականները եղանակային տաք պայմաններում արդեն փորձարկել էին «Տոր Մ2»-ը ` ռուսական «Աշուլուկ» զորավարժարանում: Այժմ տեխնիկան պետք է փորձարկեն ցուրտ պայմաններում` նախկին Պոլեսյան զորավարժարանում:  Անդրեյ Գուրցեւիչը վստահ է, որ համալիրները այս անգամ էլ կարդարացնեն իրենց եւ այս անգամ էլ  ամեն ինչ հաջող կանցնի:  Գնդապետը նաեւ նշել է, որ  «Տոր Մ2»-ը զգալիորեն ուժեղացրել է Բելառուսի զորքերի մարտական հզորությունը: