Գրենլանդիայի մոտ գիտնականները սառցածածկ հսկայական ջրամբար են հայտնաբերել` 140 միլիարդ տոննա ջրի պաշարով: Հսկայական ջրամբարը քողարկված է սառցե ծածկույթի տակ, եւ ամենակարեւորն այն է, որ հալած ջուրը նույնիսկ ձմռանը չի սառչում:
Գիտնականները նշում են, որ այդ լիճը կարող է մեծագույն առեղծվածը` գլոբալ տաքացումը, հասկանալու բանալի տալ: Ջրի նշված ծավալը բավարար է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 0,4 մմ բարձրացնելու համար: Դեռ հայտնի չէ` այդ ջրի որեւէ մաս կհայտնվի արդյոք օվկիանոսում, թե ոչ, հաղորդում է Informing.ru-ն:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Գրենլանդիայի սառցե ծածկույթի հալչելու ինտենսիվությունն աճում է եւ 2012թ. հասել էր իր առավելագույնին: Գիտնականների համար առեղծված է մնում` ուր է գնում այդ ջուրը: Այժմ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է:





























