ԱՄՆ Միսսուրի նահանգի Քանզա-Սիթիի օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել American Airlines ավիաընկերության ինքնաթիռը: Վայրէջքի պատճառը ինքնաթիռում կասկածելի իրի հայտնաբերումն է եղել: Ինքնաթիռում, որն իրականացնում էր Սան Ֆրանցիսկո-Նյու Յորք չվերթը, գտնվել են 215 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ:
Հաջող վայրէջքից հետո օդանավը քարշակել են տերմինալից հեռու եւ տարհանել են ուղեւորներին: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Խուզարկության ժամանակ ոստիկանությւոնը առարկա է գտել, որը նման է եղել էլեկտրոնային սարքավորման:
NBC հեռուստաալիքի տվյալներով, սկզբում իրավապահները կարծել են, թե դա ֆլեշ-կուտակիչ է, բայց հետո պարզվել է, որ այն կուտակիչի նմավող տեսախցիկ է:
Ներկայումս կասկածելի սարքի հետազոտումը շարունակվում է, ոստիկանները պետք է պարզեն, թե ինչպես է այն հայտնվել օդանավում:





























