14 մարդ զոհվել է, եւս 10-ը վնասվածքներ են ստացել հունվարի 5-ին Չինաստանի հյուսիս-արեւմուտքում, Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանում տեղի ուենցած հրմշտոցի հետեւանքով:

Միջադեպը տեղի է ունեցել «Բեյդա» մզկիթում, երբ ավանդույթի համաձայն սկսել են ավանդական ուտելիքներ բաժանել, հաղորդում է Xinhua-ն:

Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: 14 մարդ, չնայած բժիշկների ջանքերին, մահացել են: Եւս չորս տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ընթանում են միջադեպի հետեւանքների վերացման եւ դրա պատճառների պարզման աշխատանքներ:

Նշենք, որ Նինսյա-Հուեյի ինքնավար շրջանը հուեյ ազգության պատմական հայրենիքն է, հուեյները իսլամ են դավանում: