Անգլիական Սուրեյ կոմսության Վեյբրիջ քաղաքում գտնվող տունը, որտեղ մի քանի տարի ապրել է Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը, վաճառքի է հանվել 13.7 մլն ֆունտով (ավելի քան 22.6 մլն դոլար), երեքշաբթի գրել է բրիտանական Times թերթը:
Պարբերական տվյալներով՝ «լիվերպուլյան քառյակի» անդամն առանձնատունը ձեռք է բերել 1964 թ.-ին 20 հազար ֆունտի դիմաց եւ 4 տարի ապրել է այնտեղ իր առաջին կնոջ՝ Սինտիայի հետ: Համարվում է, որ հենց այնտեղ Լենոնը Beatles խմբի«Sgt. Peppers Lonely Hearts Club Band» անվամբ ութերորդ ալբոմի համար մի քանի ստեղծագործություն է գրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տունը, որտեղ ապրել է Լենոնը, վաճառքի է հանվել 0.6 հա մակերեսով հողատարածքի հետ միասին: Բնակիչների տրամադրության տակ կլինի 6 ննջարան, նույնքան լոգարան, սաունա, բիլիարդի սենյակ եւ տնային կինոթատրոն: Տարածքում կա նաեւ փակ լողավազան եւ տուն աղախնի համար:





























