Հայաստանի մայրաքաղաք Երեւանի բժշկական կենտրոններում այս տարվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում ծնվել է 401 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ամենաշատ ծնունդները գրանցվել են «Պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» ինստիտուտում՝ 73 ծնունդ, այնուհետեւ՝  «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում՝ 66 ծնունդ,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում՝ 63 ծնունդ, «Էրեբունի» բ/կ-ում՝ 57 ծնունդ եւ «Շենգավիթ» բ/կ-ում՝ 48 ծնունդ:

2014թ առաջին մեկշաբաթվա ընթացքում Երեւանում գրանցված ծնունդներից 307-ը Երեւանից էին, իսկ 92-ը՝ մարզերից: Ըստ որում՝ ամենաշատը Կոտայքից, Արարատից եւ Արմավիրից են բերել Երեւան՝ ծննդօգնության: