Ամերիկյան կոնգրեսականները Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիին մեղադրել են միջոցները ոչ ըստ նշանակության ծախսելու մեջ:

Երկրի դաշնային իշխանությունը սկսել է հետաքննել նահանգապետի կողմից միջոցների ոչ նպատակային օգտագործման հավանականության վերաբերյալ գործը:

Խոսքը 25 մլն դոլարի մասին է, որոնք Քրիսթիի շտաբը ծախսել է գովազդային հոլովակների վրա, որոնք նախատեսված էին զբոսաշրջիկներին ցույց տալու, որ Նյու Ջերսին վերականգնվել է հարվածից հետո: Սակայն իրականում այդ հոլովակները Քրիսթիի նախընտրական քարոզարշավի մի մասն էին, հաղորդում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները: