««ՅուՏէյր» ավիաընկերություն» (UTair Aviation) ՍՊԸ-ն Կրասնոդար-Երեւան երթուղով  նոր չվերթ է գործարկում:  NEWS.am-ին այս մասին տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից:

Թռիչքներ կիրականացվեն 2014թ. փետրվարի 2-ից՝ շաբաթական չորս անգամ: Կրասնոդարից երեքշաբթի եւ կիրակի օրերին թռիչքը կլինի ժ.  00.30-ին, հինգշաբթի եւ շաբաթ օրերին՝  ժ.  01.00 –ին, Երեւանից՝ ժ. 03.20-ին՝ նշված բոլոր օրերին: Մեկ ուղղության համար նվազագույն արժեքը 49 եվրո է, երկու ուղղությամբ՝ 98 եվրո:

Թռիչքները կիրականացվեն Boeing 737-500 օդանավով: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 30 րոպե է:

Ավիաընկերությունը նաեւ Մինվոդիից, Դոնի Ռոստովից եւ Սոչիից Երեւան ուղիղ չվերթներ է առաջարկում: