Ճարպերով հարուստ դիետան փոխում է երեխայի ուղեղի կառուցվածքը ու բարձրացնում է հասուն տարիքում ճարպակալման զարգացման ռիսկը: Հանրային առողջապահության Յելյան դպրոցի աշխատակիցների եզրակացությունը հիմնված է կենդանիների վրա էքսպերիմենտի արդյունքների վրա:
Գիտնականների խոսքով՝ նրանց հետազոտությունն օգնում է բացատրել, թե ինչու են երեխաները, որոնք ծնվում են ավելորդ քաշով, ավելի են հակված թմբլիկության: Նրանք պարզել են, որ մոր դիետան փոխում է սերունդ-մկների գլխուղեղի կառուցվածքի վրա: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BBC-ն:



























