Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կրկին սպառնացել է պատերազմով:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ։
Սերդյուկովը ժամանել է Բաքու՝ քննարկելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։ Սաֆար Աբիեւը Ռուսաստանի իր գործընկերոջը փոխանցել է, թե Հայաստանի հետ բանակցային գործընթացի անարդյունավետության դեպքում Ադրբեջանը կդիմի հակամարտության լուծման ուժային տարբերակին, հաղորդում է «Bakililar.az» կայքը։




























