Ավստրալիայում գործում է նոր կառավարական ծրագիր՝ կապված շնաձկների ոչնչացման հետ: Նման միջոցների Ավստրալիայի կառավարությունը ստիպված էր դիմել այն բանից հետո, երբ հաճախացել են մարդանց վրա շնաձկների հարձակումները:

Ձկնորսական նավերի հետ գործարքներ են կնքվել, որոնց համաձայն նրանք պետք է զբաղվեն երեք մետրը գերազանցող սպիտակ շնաձկների, վագրաշնաձկների ու ցուլ-շնաձկների որսով ու ոչնչացմամբ: Ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո արդեն ոչնչացվել է առաջին շնաձուկը:

Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ համաձայն են կառավարության հետ, որ դա հարկադիր ու բնական միջոց է: Հունվարի սկզբին հազարավոր մարդիկ արդեն հանրահավաքների են դուրս եկել նման ծրագրի դեմ, սակայն կառավարությունը ականջալուր չի եղել բողոքողներին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նոր Զելանդիայում տղամարդը շնաձկից փրկվել է դանակի շնորհիվ