Վրաստանը չի պատրաստվում նոր պատերազմ սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի համար: «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ հավելելով, որ իր երկիրը ոչ մի ծրագիր չունի իր տարածքային ամբողջականությունը ուժի միջոցով վերականգնելու համար: Նա նշել է, նաեւ, որ իրեն մտահոգում է, որ Ռուսաստանը հույսեր է տածում, թե ինքը կհրաժարվի իշխանությունից:
«Ես նախկինի նման զբաղեցնում եմ իմ պաշտոնը, չնայած այն խոստումներին, որ ինձ կկախեն մարմնի տարբեր մասերից», -նկատել է Սահակաշվիլին, նկատի ունենալով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին, երբ մի հաղորդման ժամանակ Պուտինին հարց են ուղղել, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ ինքն ասել է, թե Սահակաշվիլիին պետք է կախել մարմնի մեկ տեղից, Պուտինը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ միայն մեկ տեղից»:




























