ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի գիտնականների խումբը վերջերս յուրահատում վերլուծություն է իրականացրել, ուսումնասիրելով ավելի քան 1,5 մլն նորածինների:
Իր նմանը չունեցող մասշտաբների հասնող հետազոտության արդյունքներով՝ գիտնականները պարզել են, որ ժամանակից շուտ ծնված երեխաների մոտ 50 տոկոսը շնչառական համակարգի հետ կապված հիվանդությունների զարգացման հակում են ունեցել: Այս մասին հայտարարել են բոլոր միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով գիտնականների պաշտոնական եզրակացությունը:
Փորձագետների ստացած տվյալները ցույց են տվել, որ ժամանակից շուտ երեխայի ծնվելը կարող է նպաստել շնչառական համակարգի ասթմատիկ խանգարման զարգացմանն առնչվող պաթոլոգիաների ձեւավորման մեխանիզմին, հաղորդում է GlobalScience.ru-ն:
Գիտնականների խոսքով՝ երիտասարդ մայրերը պետք է շատ պատասխանատու մոտենան իրենց հղիությանը եւ հետեւեն բժիշկների խորհուրդներին:
Ժամանակից շուտ ծնված երեխաները կյանքում ավելի քիչ հաջողակ են



























