Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են հանդես գալ Ռուսաստանից ներկրված գազի դիմաց Հայաստանի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքի եւ գազի գնագոյացման համակարգի ուսումնասիրության նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք վաղը ԱԺ քարտուղարությունից ստորագրահավաքի ձեւաթուղթ կվերցնեն եւ առնվազն 44 պատգամավորների ստորագրություններով կառաջադրեն ԱԺ որոշման նախագիծ: