Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի կարգավորման այլընտրանքային ուղիներ է փնտրում: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման որոնումներում: Ներկայումս հակամերիկյան քարոզչությունն ուղղված է առաջին հերթին Հայաստանի „զավթողական“ քաղաքականությանն աջակցող ԱՄՆ Կոնգրեսի եւ իշխանությունների դեմ»,- հայտարարել է Հասանովը:
Նրա խոսքով, Ադրբեջանն աջակցել է ԱՄՆ-ին՝ իր խաղաղարար առաքելության գործում, եւ գրեթե փչացրեց իր հարաբերությունները մահմեդական երրների հետ՝ հաշվի առնելով ԱՄՆ շահերը էներգետիկ հարցերում:
«Մենք բազմիցս ասել ենք ԱՄՆ-ին, որ իրենք ղարաբաղյան հարցը լուծող երեք երկրներից մեկն են: Մենք կոչ ենք արել Հայաստանին առավել ուշադիր լինել այն ծանր վիճակից դուրս գալու հարցերում, որում այդ երկիրը հայտնվել է: Այդ իմաստով, ադրբեջանական հանրության մեջ, մամուլում, արդարացի դժգոհություններ կան»,- ասել է Հասանովը:




























