Ռուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել պետական նյութական պահուստ: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Պահուստը արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ պարագաներ կունենա՝ ինչպես մթերային, այնպես էլ տեխնիկական:
«Ռոսռեզերվ» դաշնային գործակալության հետ մենք Հայաստանում կստեղծենք «ԱրմՌոսգոսռեզերվ» համատեղ ձեռնարկությունը, որը գտնվելու է Գեղարքունիքի մարզի Գագարին քաղաքատիպ ավանում», - հայտարարել է Բաղդասարյանը: Նախագիծը կօգնի լուծել նաեւ ավանի սոցիալական խնդիրները, որը զբաղվածության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հավելել է նա:
Պահուստը կդառնա իրացման շուկա ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ձեռնարկությունների համար, իսկ գյուղատնտեսական ապրանքների առումով՝ նաեւ գյուղատնտեսների համար:




























