Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 25 կին ու տղամարդ, ում օգնությամբ փորձել են որոշել, որտեղ է գտնվում մարդու խիղճը, ունի այն ինչ-որ դիրք գլխուղեղի կեղեւում կամ դա պարզապես հոգեբանական հասկացություն է:

Նախկինում արդեն հաստատվել էր, կենդանիների մոտ այնպիսի երեւույթ, ինչպիսին խիղճն է, գոյություն չունի: Խիղճ ունի միայն մարդը:

Դրա համար գիտնականները համեմատել են մակակի ու կամավորների ուղեղը: Արդյունքում գիտնականները նկատել են, որ այդ գոտում տարբերություններ կան: Ուղեղի հենց այդ հատվածը համարվել է մարդկանց մոտ խղճի գտնվելու վայր: Ուղեղի այդ հատվածն այնպիսի տեսք ունի, ինչպիսին որ հյուսվածքների գնդաձեւ կուտակում, ինչի օգնությամբ մարդիկ այս կամ այն արարքը որակում են լավ կամ վատ:

Բացի այդ, բրիտանացիների կարծիքով, հենց այդ հատվածն է պատասխանատու մարդկանց կողմից որոշումներ ընդունելու համար, ինչպես նաեւ միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու համար:

Հայտնաբերվել է ուղեղի այն հատվածը, որը տարբերում է մարդուն մակակից