Գիտնականների խումբը շվեյցարական Լոզանի համալսարանից հետազոտությունների ընթացքում պարզել է, որ շաբաթական ավելի քան 14 ժամ ֆիթնեսը վնասում է առողջությանը:
Փորձին մասնակցել է 16-20 տարեկան 1200 մարդ: Մասնակիցների առողջությունն ու ֆիզիկական դրությունը գնահատել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության 25 բալանոց համակարգով:
Առավել բարձր բալեր են ստացել այն մասնակիցները, ովքեր շաբաթվա ընթացքում սպորտով զբաղվել են 14 ժամից քիչ: Իսկ կամավորները, որոնց մոտ 14 ժամից ավել է եղել, ստացել են ընդամենը 13 միավոր, հաղորդում է informing.ru-ն:
Հարկ է նշել, որ միջին հաճախականության մարզումները, ընդհակառակը, դրական են ազդում մարդկանց ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա:



























