Ղազախստանում յուրաքանչյուր բնակիչ երիտասարդանալու «անմահական ջուր» կստանան, ինչը թույլ կտա մինչեւ 2050 թվականի երկրում կյանքի միջին տեւողությունը հասցնել 80 տարեկանի:

Հաղորդվում է, որ հավակնոտ նախագիծը մշակում է «Նազարբաեւ համալսարանի»

Կյանքի մասին գիտությունների կենտրոնը՝ Օքսֆորդի, Կարդիֆի համալսարանների գիտնականների հետ համատեղ:

Հետազոտողներին հաջողվել է հուսադրող արդյունքներ ստանալ երիտասարդացման միջոցներ ստանալու հարցում: Առաջին արդյունքներից գիտնականները գոհ են մնացել, հաղորդում է «Արգումենտի»-ն:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Ժաքսիբայ Ժումադիլովը պարզաբանել է, որ հիմնական հետազոտությունները կիրականացվեն բիոմոլեկուլների եւ փոքր մոլեկուլների ոլորտում, որոնք ունակ են ուժեղացնել ծերացող բջիջների գործառույթը, նախազգուշացնել դրանց մահացումը, ինչպես նաեւ քաղցկեղածին բջիջների վերածնումը:

Times. Կենսահյութ` նախագահ Նազարբաեւի համար