Կապույտ լույսն օգնում է հաղթահարել հոգնածությունը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով կարճալիք լույսի ազդեցությունը մարդու կոգնիտիվ կարողությունների վրա: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Sleep գիտական ամսագրում:
Հաղորդվում է, որ մասնագետները էքսպերիմենտի շրջանակներում տասնվեց հետազոտվողների մի քանի մաիսների ընթացքում 6,5 ժամ շարունակ ենթարկել են կապույտ ու կանաչ լույսերի ազդեցությանը
Արդյունքում հետազոտողները պարզել են, որ կապուտ լույսի ազդեցությանը ենթարկված մարդիկ ավելի քիչ են հակված եղել քնելու, առյուգ են զգացել իրենց ու արագ հակազդումներ են տվել:
Եզրակացություններն ամրապնդվել են ուղեղի ակտիվության հետազոտութան միջոցով:
Գիտնականները հուսով են, որ օրինաչափությունների բացահայտումը կօգնի յն մարդկանց, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով:



























