Ռուսաստանի հետ «ՀայՌուսգազարդի» մասին պայմանագիրը հակասում է Սահմանադրության միանգամից երկու կետերի: Այս մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանին «ՀայՌուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Նա կոչ է արել իշխող մեծամասնությանը աջակցել ընդդիմության նախաձեռնությանը՝ կապված այդ հարցի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հետ:
Ռուստամյանի խոսքով՝ համաձայնագիրը հայկական գազի շուկայում «Գազպրոմին» անսահմանափակ մենաշնորհով կօժտի:
Նա հիշեցրել է, որ ՀՅ Դաշնակցությունը հանձնաժողով ստեղծելու հարցը բարձրացնում էր դեռեւս 2010-ին: Նա նաեւ հվելել է, որ Ուկրաինան ու Բելառուսը փնտրում են գազի այլընտրանքային աղբյուրներ:
Նա անդրադարձել է նաեւ մարժայի խնդրին՝ նշելով, որ ԱՊՀ-ում «Գազպրոմը» բաժնետոմսերին լիարժեքորեն տիրապետում է միայն Մոլդովայում ու Հայաստանում: Սակայն Մոլդովայում 2010-ին մարժան կազմել էր 55 դոլար, Հայաստանում՝ 180, իսկ այսօր այդ թիվն արդեն հասնում է 200-ի:




























