Գոյություն ունեն քաշխ ավելացման ու պակասեցման որոշակի շրջաններ. Գրեթե բոլորը նիհարում են աշխատանքային օրերին, գիրանում են հանգստյան օրերին: Այստեղ կարեւորն այն չէ, թե որքան է քաշն ավելացել, կարեւորն այն է, թե որքան է նվազել շաբաթվա ընթացքում: Այդ մասին են վկայում Քորնելի համալսարանից Բրայան Վանսինքի նոր հետազոտության տվյալները:
Գիտնակաները 25-62 տարեկան կամավորների խումբ են հավաքել: Նրանց բաժանել են նիհարողների (քաշի -3 տոկոս նվազեցում), գիրացողների (քաշի +1 տոկոս ավելացում) եւ անփոփոխ քաշ ունեցողների ենթախմբերի:
Հաստատվել են քաշի տատանումների հստակ սխեմաներ: Ամենաշատը քաշի պակաս նկատվել է ուրբաթ օրերին: Հատկանշական է, որ նիհարող մարդկանց մոտ երկուշաբթի քաշի կտրուկ նվազեցում էր սկսվում, ինչը շարունակվում էր ողջ շաբաթվա ընթացքում: Նիհարող անձանց 59 տոկոսի մոտ առավելագույն քաշ նկատվում էր կիրակի եւ երկուշաբթի, իսկ 60 տոկոս դեպքերում՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին: Իսկ ահա գիրացողների մոտ սխեման նույնքան հստակ չէր. Հաղորդում է Meddaily-ն:
Փորձագետների կարծիքով՝ շաբաթվա ընթացքում քաշի տատանումները պետք է սովորական համարել: Հանգստյան օրերին մարդիկ ռեստորաններ այցելելու համար ավելի շատ ժամանակ ունեն, ավելի շատ են ուտում: Մասնագետները համարում են, որ նման թուլություններն անհրաժեշտ են մարդկանց, ովքեր փորձում են նիհարել: Սա թույլ է տալիս պահպանել ռեժիմը:



























